Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Սպորտն ու դիվանագիտությունը

Սպորտն ու  դիվանագիտությունը
01.07.2014 | 12:12

Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու փաստը հայաստանյան քաղաքական ուժերն ու հասարակական սեկտորը, մեղմ ասած, հավանության չարժանացրին: Պարզվում է, ջավախքյան որոշ շրջանակներում ևս այդ առնչությամբ դժգոհության ալիք է բարձրացել՝ լեգենդար մարզիկի դիվանագիտական կարողությունները քչերին են հավատ ներշնչում: Ավելին, ոմանք կարծում են, թե սկանդալային պատմությունների մեջ ներքաշված նախկին նախարարին չպետք է վստահվեր այնպիսի կարևոր երկրում դիվանագիտական առաքելության ստանձնումը, ինչպիսին Վրաստանն է: Հատկապես վերջին զարգացումների համատեքստում հարևան այս երկիրը բավականին լուրջ դերակատարություն է ունենալու, ինչը դիվանագիտական ճկուն աշխատանք է պահանջում ՀՀ դեսպանից:
Ավելին, Ջավախքում համոզված են, որ այս դեսպանն էլ նախորդների պես իրենց մատի «փուշը» չի հանելու, և տարիներ շարունակ կուտակված խնդիրները նույն կետում են մնալու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ